Բելառուս լրագրողուհին նետվել է Մինսկի բազմաբնակարան շենքի 9-րդ հարկից երկու մանկահասակ երեխաների հետ: Երեքն էլ մահացել են տեղում: Զոհված երեխաները եղել են 7 եւ 2 տարեկան: Ոստիկանությունը տեղեկություն է տարածել, թե նա հոգեկան խանգարում է ունեցել:
32-ամյա կինն աշխատում էր ԲԵԼՏԱ` Բելառուսի հեռագրային գործակալությունում: Վերջին շրջանում նա դեկրետային արձակուրդում էր:
Լրագրողուհու բնակարանը ներսից փակ է եղել: Ոստիկանները ԱԻՆ աշխատակիցների օգնությամբ ներս են մտել, եւ տեղում քննիչներ են աշխատում:


























