«Նորվեգական հրաձիգ» Անդերս Բրեյվիկի ճակատագիրը կվճռվի առաջիկա ժամերին: Օսլոյի դատարանը պետք է դատավճիռը հրապարակի օգոստոսի 24-ին: Բրեյվիկին կամ 21 տարվա ազատազրկում, կամ անժամկետ բուժում է սպառնում: Ի դեպ, եթե բուժում վճռվի, այն իրականացվելու է հարմարավետ խցում:

Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ պաշտպաններն ու ամբաստանյալը պնդում էին մեղսունակության, այլ ոչ հակառակի վրա: Եթե Բրեյվիկին վտանգավոր ճանաչեն, կարող են եւս հինգ տարի ավելացնել, իսկ բուժումը չի կարգավորվում եւ կարող են հոգեբուժարանում պահել մինչեւ կյանքի վերջ:

Նույնիսկ եթե մարդասպանին անմեղսունակ ճանաչեն, բուժումը կայանալու է ոչ թե հոգեբուժարանում, այլ նորվեգական հայտնի Իլա բանտի հարմարավետ խցերից մեկում: Այժմ նրան պահում են երեք սենյականոց տարածքում, որտեղ նոթբուք ունի` առանց ինտերնետի, տրենաժորներ եւ ննջարան: