«Curiosity» ծրագրին 14 հայ է մասնակցում: Նրանցից մեկը` Արբի Կարապետյանը եղել է ռեակատիվ շարժման լաբորատորիայի խմբի ղեկավարը, միացել է նախագծման եւ իրականացման փուլին, հաղորդում է «Armenian Weekly»-ին:
Նա փորձարկումներ է իրականացրել հավաքման, թեստավորման եւ գործարկման ժամանակ: Արբին հպարտ է եղել ողջ թիմի ձեռքբերումներով: Նախագծի հաջողությունը ներդրված ջանքերի համար ամենամեծ պարգեւն է եղել:
Հոդվածում հիշատակվում են այլ հայեր եւս, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել նախագծում: Նրանց թվում են Ավո Դեմիրճյանը, Վաչե Որբերյանը, Ալֆրեդ Խաշակին, Ֆելիքս Սարգսյանը, Հրայր Այնթաբլյանը, ովքեր աշխատել են էլեկտրոնիկայի ոլորտում:
Կարեն Խանոյանն ու Ռիչարդ Օհանյանը մասնագետներ են վայրէջքի կառավարման ոլորտում, Սերժիկ Զադուրյանն ու Վազրիկ Խարախանյանը` փորձարկման եւ գործարկման կետի աշխատակիցներ են, Գայանե Ղազարյանցը` կենսաբանական, Հենրի Հարությունյանը` թռիչքի ծրագրային ապահովման, Արմեն Տուրյանը` մեխանիկայի, Զառա Գորջյանը` համակարգչային անիմացիայի բաժինների մասնագետներ են:
Նշենք, որ «Curiosity»-ին վայրէջք էր կատարել Մարսի վրա` երկու շաբաթ առաջ:




























