Գիտնականները նոր հիվանդություն են բացահայտել, որն իր ախտանշաններով նման է ՁԻԱՀ-ին: Սակայն ի տարբերություն ՁԻԱՀ-ի, այն ոչ վարակիչ է, ոչ էլ ժառանգական: Հիվանդությունը իմունային դեֆիցիտի տեսքով է հանդես գալիս, երբ մարդն անպաշտպան է  լինում միկրոբներից:

Հետազոտությունն իրականացրել են ամերկացի գիտնակաները` Թայլանդի եւ Թայվանի գործընկերների հետ: Գրեթե բոլոր հիվանդներն ասիացիներ են կամ ծագումով այնտեղից, հաղորդում է  Eurolab-ը:

Ըստ առաջին ենթադրությունների` հիվանդությունը պայմանավորված է  գենետիկ գործոնով եւ շրջապատի ազդեցությամբ: