18 ուխտավորներ են զոհվել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում տեղի ունեցած վթարի հետեւանքով: Քարշակով տրակտորը, որ տեղափոխում էր մարդկանց, ընկել է ձորը: Ավելի քան 50 մարդ վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հնդիկները վարձել էին տրակտորը Բանասկանտհայի սրբավայրեր, մասնավորապես Ամբաջի տաճար մեկնելու համար:
Վարորդը կորցրել է կառավարումը կտրուկ վայրէջքի ժամանակ, ինչն էլ հանգեցրել է վթարի: Տեղում մահացել է 15 մարդ, եւս երեքը` ստացած վնասվածքներից հիվանդանոցում: Զոհվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են:




























