Լոնդոնի դատարանը այսօր՝ օգոստոսի 23-ին տասը տարվա ազատազրկման է դատապարտել ազգությամբ թուրք, գործարար Ասիլ Նադիրին, առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման համար։ Օգոստոսի 22-ին ատենակալները Նադիրին մեղավոր են ճանաչել նրա Polly Peck International ընկերության հաշիվներից 29 մլն ֆունտ ստեռլինգի յուրացման մեջ։ BBC-ի հաղորդմամբ՝ հանցագործությունը կատարվել է 20 տարի առաջ, սակայն Նադիրը 1993թ-ից արդարադատությունից թաքնվել է Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում։ 2010թ-ին թուրք գործարարը վերադարձել է Թուրքիա՝ հուսալով, որ իրեն անմեղ կճանաչեն։

Նադիրը 71 տարեկան է, սակայն նրա տարիքը եւ առողջական վիճակը դատարանը հաշվի չի առել։

Նշենք, որ 1990-ականների սկզբին Polly Peck International ընկերության գրասենյակներից մեկում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է, որ խոշոր չափերի յուրացումներ են տեղի ունեցել։ Շատ չանցած ընկերությունը հայտարարել է սնանկության մասին, իսկ Նադիրը փախել է Հյուսիսային Կիպրոս։