Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունների համատեղ պլանի եւ համագործակցության շրջանակներում, օգոստոսի 22-ից մեկնարկել են հանրապետության հանրակրթական եւ մասնագիտացված ուսումնական հաստատությունների զինղեկների եռօրյա ուսումնամեթոդական հավաքներ:
ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ հավաքների ծրագրում տեղ են գտել նախազորակոչային տարիքի դպրոցականների պատրաստությանն առնչվող դասախոսություններ, ցուցադրական, գործնական եւ հրահանգչամեթոդական պարապմունքներ:
Մասնակիցների առջեւ դասախոսություններով հանդես են եկել ՊԲ բարձրաստիճան սպաներ եւ կրթության ու գիտության նախարարության պաշտոնատար անձինք:



























