ԱՄՆ-ն նպատակ ունի էապես ընդլայնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի գործողությունների հնարավորությունը։

Պենտագոնը քննարկում է նորագույն X-Band հակահրթիռային ռադարներով Ճապոնիայի հյուսիսային ափերից ինչեւ Ֆիլիպիններ շղթա ստեղծելու նախագիծը, որոնք կմիացվեն արձակվող հրթիռային համակարգերի եւ ռազմանավերի հետ։ Այս ամբողջականությունը պետք է աշխատի բալիստիկ հրթիռները վնասազերծելու համար։ «Фонтанка.Ру»-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտոնատարները սովորաբար նման դեպքերում պատճառաբանում են, թե պաշտպանվում են Հյուսիսային Կորեայից, սակայն The Wall Street Journal-ի կողմից հարցված փորձագետները նշել են, որ իրականում այս հակահրթիռային «վահանը» նախատեսված է հզորացող Չինաստանի դեմ։

ԱՄՆ մտահոգված է հատկապես չինական միջին հեռահարության հրթիռներով, որոնց քանակը, տարբեր հաշվարկներով 1000-1200 հատ է կազմում Չինաստանի սպառազինությունում։

Նշենք, որ 2006թ-ից X-Band համակարգ գործում է Ճապոնիայի հյուսիսում, եւս մեկը տեղադրված է Կորեայի եւ Չինաստանի ափամերձ ջրերում ծառայություն կրող ռազմանավի վրա։ ԱՄՆ-ն բանակցում է եւս մեկական ռադար Հարավային Ճապոնիայում եւ Ֆիլիպիններում տեղադրելու համար։

NEWS.am-ը տեղեկացրել է, որ միջազգային մամուլում լուրեր են հայտնվել Չինաստանի նորագույն միջմայրցամաքային հրթիռի հաջող փորձարկման մասին։ Ըստ տեղեկության՝ նոր հրթիռները ի վիճակի են հասնելու ԱՄՆ տարածքում գտնվող ցանկացած թիրախի։