Հայաստանի հատուկ քննչական ծառայության  պետի` 2012թ. օգոստոսի  21-ի թիվ 44-Ա հրամանով Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Միքայելի  Նադիրյանը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նադիրյանն ազատվել է նույն ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, իր աշխատասենյակում հանկարծամահ էր եղել Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթեւոսյանը: