Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքի դատարանը, քննարկելով «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի վերաքննիչ բողոքը, ավելի վաղ սահմանված 240 ժամ հասարակական աշխատանքները փոխարինել է 35 հազար ռուբլի տուգանքով:
«Դատավոր Կոչետովն ապրի, թեեւ չհամարձակվեց չեղյալ հայտարարել դատավճիռը: Շարունակելու ենք բողոքարկել: Այդուհանդերձ, դատվածություն չունեմ»,- իր Twitter-ում գրել է Ուդալցովը:
Նշենք, որ Ուդալցովին դատապարտել էին «Ծեծի կամ բռնի գործողությունների» հոդվածով: Գործչի դեմ հայց էր ներկայացրե ուսանողուհի Աննա Պոզդնյակովան, ով հայտարարել էր,թ ե Ուդալցովը հանրահավաքի ժամանակ հարվածել է իրեն:
Լսումների ժամանակ դատավորը դիտել է պաշտպանական կողմի տեսանյութերը, որոնք, ըստ փաստաբանների, հերքում են Պոզդնյակովայի պնդումները:




























