ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Նաշուա քաղաքում կայանալիք աճուրդում սեպտեմբերի 30 –ին կներկայացվեն հայտնի գանգստերներին պատկանող իրեր:
Մասնավորապես աճուրդի կհանվի Ջոն Տորիոսի` Ալ Կապոնեի նախկին ուսուցչի նկատմամբ մահափորձի գործով հարցաքննությունների եւ ցուցմունքների մոտ 50 էջ, ինչպես նաեւ մաֆիայի «կնքահոր»` Ալ Կապոնեի անձնական իրերից` «Կոլտ» մակնիշի ատրճանակ, նրա կողմից բանտում գրված եւ կնոջը նվիրված երգերից:
Եւս մեկ լոտով վաճառքի կհանվի ողջ աշխարհում հայտնի կողոպտիչ սիրահար զույգի` Բոնիի եւ Քլայդի զենքը:




























