Ստավրապոլի «Յուժնի» շուկայում օգոստոսի 22-ին փոխհրաձգության արդյունքում ծագումով հայաստանցի տուժածների վիճակը նորմալ է գնահատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանը` ավելացնելով, որ նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել:
Նրա խոսքով` վիրավորներ Սերգեյ Ռազգոյանը, Անատոլի Ռազգոյանը, Ամիր Ռազգոյանը եւ Համլետ Ռազգոյանը Ռուսաստան էին գնացել Հայաստանից, սակայն ազգությամբ նրանք եզդիներ են:
Նա նաեւ նշել էր, որ հարձակվողները, ամենայն հավանականությամբ, սքինհեդյան կազմակերպության ներկայացուցիչներ են եղել, սակայն ճշգրիտ տեղեկություն կլինի Ստավրապոլի երկրամասի նահանգապետի մոտ խորհրդակցությունից հետո:




























