Նորվեգական «Իլա» բանտը հրապարակել է այն խցի լուսանկարները, որտեղ պատիժը կկրի Անդերս Բրեյվիկը:

«Իլա» բանտի կառավարիչ Կնուտ Բյարկեյդը նշել է, որ բանտը Բրեյվիկին կընդունի` անկախ նրանից` նա կդատապարտվի ազատազրկման, թե հարկադիր բուժման:  Բրեյվիկին հատկացվել է երեք խուց` ննջասենյակ, ֆիզիկական վարժությունների համար սեյնակ եւ աշխատասենյակ:

Ամեն ինչ արված է այնպես, որպեսզի նա չկարողանա իրերը որպես զենք օգտագործել: Ինչպես նշում է Sky News-ը, Բրեյվիկը համացանցից օգտվելու հնարավորություն չունի, սակայն նրան տրամադրել են օֆլայն «Վիկիպեդիա»:

Նա ունի նաեւ առանձին բակ, որտեղ կարող է  դուրս գալ եւ թարմ օդ շնչել: Բրեյվիկի նկատմամբ դատավճիռը կկայացվի օգոստոսի 24-ին: