«Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնին 32 տարի առաջ սպանած Մարկ Դեվիդ Չեփմենին յոթերորդ անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակել:
Վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դիմումը Չեփմանը ներկայացրել էր օգոստոսի 21-ին: Նոր միջնորդություն նա կարող է ներկայացանել միայն երկու տարի անց:
Նշենք, որ սկսած 2000-ից Չեփմենը երկու տարին մեկ նման դիմում է ներկայացնում, սակայն համապատասխան հանձնաժողովն այն միշտ մերժում է:




























