Ստամբուլի համալսրանաի ուսանողուհիներից Գ.Յ-ն ընկերների հետ այցելել է Բեյօղլու թաղամասում գտնվող դիսկո ակումբներից մեկը, սակայն այնքան է գինովցել, որ չի նկատել թե ինչպես են իրեն բռնաբարել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Գ.Յ.-ն ընկերների հետ դիսկո ակումբում զվարճացել է, սակայն առավոտյան 4։00-ի մոտ ընկերները հեռացել են, իսկ ինքը շարունակել է զվարճանալ։ Ավելի ուշ նա տուն է գնացել եւ հասկացել, որ հեռախոսը չկա։ Տան հեռախոսից զանգահարել է իր համարին եւ շատ զարմացել եւ իրեն ոստիկան է պատասխանել։ Կրկին դիսկո ակումբ գնացած աղջկան ոստիկանները հասկացրել են, որ նա սեռական ոտնձգության է ենթարկվել՝ ցույց տալով նրա թափթփված վիճակն ու զգեստի վրայի սերմնահեղուկի հետքերը։
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աղջկան բռնաբարել են։ Դեպքի կապակցությամբ ոստիկանները բռնաբարության կասկածանքով ձերբակալել են նույն ակումբում աշխատող Բ.Գ-ին եւ եւս երկու հոգու։ Ոստիկանությունն ուսումնասիրում է ակումբի անվտանգության տեսախցիկի տեսագրությունները։




























