Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր`օգոստոսի 23-ին, հրավիրված գործադիր մարմնի նիստում որոշում է կայացրել պաշտպանել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, ով Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ- խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ամառային արձակուրդներից հետո, սա ՀՀԿ գործադիր մարմնի կողմից հրավիրված առաջին նիստն էր։ Բացի նշվածից, նաեւ ներկուսակցական հարցեր քննարկեցինք, ինֆորմացիայով փոխանակվեցինք եւ վերլուծություններ կատարեցինք»,-ասաց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ դրանք կապված էին ՏԻՄ ընտրությունների հետ: