«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օգոստոսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Մոսկվա-Երեւան թիվ 511 չվերթի ինքնաթիռի սրահում ուղեւոր, ՌԴ քաղաքացի 44-ամյա Սիմոն Էլբակյանը անկարգություններ է արել եւ ծեծի ենթարկել ուղեւորներից մեկին՝ 57-ամյա Սենորիկ Բագիյանին:

Մեր աղբյուրները պատմեցին, որ Սիմոնը վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ հանկարծակի սկսել է վիճաբանել Բագիյանի հետ, որի ընթացքում բռունցքներով հարվածներ է հասցրել նրան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունները՝ հավելելով, որ Սենորիկ Բագիյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: