«Հրապարակը» գրում է, որ թեեւ ԱԺ պատգամավորների արձակուրդն ավարտվել է օգոստոսի 18-ին, սակայն ԱԺ շենքում դեռ ոչ աշխատանքային մթնոլորտ է: Ջեռուցման համակարգի նորոգումն ավարտված չէ, միջանցքներում շինարարական աղբ է, սենյակները դեռ կահավորված չեն, եւ անգամ, եթե ԱԺ պատգամավորները շատ ուզենան օրենսդրական աշխատանքով զբաղվել, չեն կարողանա:
Սա խոսում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի՝ որպես կազմակերպչի մասին պատկերացումները չափազանցված են: Կամ էլ՝ նա հիմնովին զբաղված է ՏԻՄ ընտրություններով: Հիշեցնենք, որ նա ՏԻՄ ընտրությունների համակարգողն է ՀՀԿ-ի կողմից:




























