Փարիզի զինվորական հոսպիտալից կորել է Լիբիայի Զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ 68-ամյա Աբդուսալամ Աբուդաջաջան:
Հիվանդը անհետացել է օգոստոսի 6-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Նրա ընտանիքի իրավապաշտպան Ֆրանսուա Ժիբոն հայտնել է, որ հնարավոր է` գնդապետին առեւանգել կամ սպանել են: Իրավապաշտպանի խոսքով, գնդապետն իր մոտ չունի ոչ անձը հաստատող փաստաթղթեր, ոչ գումար, հայտնել է «Գոլոս Ռոսիին»:
Աբուդաջաջան Ֆրանսիա է ժամանաել իր կնոջ եւ որդու հետ` բուժման նպատակով 2012 թ.-ի հուլիսին: Դրա համար նա ստացել էր Լիբիայի նոր կառավարության թույլտվությունը:


























