Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ազգամիջյան նոր բախումների մասին` մայրաքաղաքային ակումբների եւ մախաչկալյան «Անժի» թիմի երկրպագուների միջեւ:

Ամենազանգվածային ընդհարումը տեղի է ունեցել «Չիստիե պրուդի» մետրոյի կայանի մոտ, որտեղ 100 հոգի հարձակվել են գնացքի վրա, որում գտնվել է «Անժի»-ի երկրպագուները: Ոստիկանները ձերբակալել են նրանցից մի քանիսին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 22-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում մոտ 50 երիտասարդներ հարձակվել են «Մոսկովյան» մետրոյի մոտ գտնվող  McDonald`s սրճարանի պատշգամբում նստած այցելուների վրա: Լրատվամիջոցները դեպքը կապել են «Զենիթի» ֆանատների վրեժխնդրության հետ, ովքեր վերջերս Մախաչկալայում կայացած «Անժի» թիմի հետ իրենց թիմի խաղից հետո մրցակցի երկրպագուների կողմից հարձակմանն էին ենթարկվել: