Ստավրոպոլի «Յուժնի» շուկայում օգոստոսի 22-ին տեղի ունեցած հրաձգությունը կարող է լինել մրցակից գործարարների միջեւ հարաբերություններ պարզելու արդյունք, կարծում են իրավապահները: Մրցակից խմբերից մեկը կարող է վարձել հարձակվողներին` մրցակիցների վախեցնելու համար: Ամեն դեպքում, այդ մասին են ասում են ականատեսները:
Ենթադրվում է, որ ի սկզբանե վեճը ծագել է հենց վաճառականների միջեւ, չի բացառվում, որ նրանք չեն կարողացել խաղաղ կերպող կիսել տեղը: Այնուհետեւ կողմերից մեկը օգնության է կանչել ամուր տղաներից կազմված խմբին, ովքեր գումարի դիմաց իրենց ծառայություններն են մատուցում`սպառնալով մարդկանց:
Ինչպես պարզաբանել է LifeNews-ի իրվապահ մարմինների աղբյուրը, վարձկանների խմբի մեջ մտնում են նախկին զինծառայողներ, մարզիկներ: Սովորաբար նրանք տրավմատիկ զենք են կիրառում, տպավորություն ստեղծելու համար երբեմն նաեւ իրական զենք են օգտագործում, այդ դեպքում կրակում են միայն մարդկանց ոտքերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ չորեքշաբթի օրը առավոտյան Ստավրոպոլի «Յուժնի» շուկայում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 5 մարդ է տուժել:
Առավոտյան 5-6 մարդ մտել են շուկա եւ հայտնել են, որ «Մենք սպիտակ արջեր ենք, այստեղ կարգ ու կանոն կհաստատեն», ինչից հետո անկանոն կրակ են բացել վաճառողների ուղղությամբ:
Լրտավամիջոցների տեղեկացմամբ` վիրավորվել են 30-ամյա Սերգեյ Ռազգոյանը, 29-ամյա Անատոլի Ռազգոյանը, 55-ամյա Ամիր Ռազգոյանը եւ 35-ամյա Համլետ Ռազգոյանը: Տուժածների մեջ է նաեւ 34-ամյա Հասան Սուլեյմանովը:




























