ՀՀ կառավարության այս տարի հաստատված ծրագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ: Կառավարությունը, սակայն, սահմանափակվել է միայն այս դրույթը հրապարակելով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ուղղությամբ որեւէ քայլ մինչ օրս չի ձեռնարկվել: Ավելին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում միանգամից գլխի չեն ընկնում, թե խոսքն ինչի մասին է, երբ փորձում ես հետաքրքրվել այդ ծրագրի հետ կապված մանրամասներով. ասենք, օրինակ, երբվանի՞ց է սկսվելու համակարգիչների բաշխումը, ի՞նչ համակարգիչ է լինելու, ի՞նչ կարգով է նախատեսվում ձեոք բերել, որքա՞ն գումարով եւ այլն: Փոխարենը, հարեւան Վրաստանում նման մի գործընթաց մեկնարկել է դեռ անցած տարվանից: 2011 թվականին աոաջին դասարանցիները Վրաստանում նեթբուք են ստացել: Այս տարի եւս վրացական իշխանությունները խոստանում են շարունակել այդ գործընթացը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























