Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդու Արտակ Գեւորգյանի, իրականացրած ավազակային հարձակումը: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ի գիշերը պատգամավորի որդին, մի կողմ թողած իր թանկարժեք ավտոմեքենան, նախ աչքը տնկել էր մի սովորական «ՎԱԶ 2106»-ի, ապա` «ԳԱԶ 24»-ի վրա, չմոռանալով այդ ամենը «սեփականաշնորհել» զենքի սպառնալիքով: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Ներկայումս ինչ կա այդ գործի հետ կապված. Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ինմասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-ռդ կետի եւ 235 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Արտակ Գեւորգյաբբ այժմ ձերբակալված է եւ մեղքի ապացուցման դեպքում նա կարող է պատժվել մինչեւ ութ տարվա ազատազրկմամբ»,- գրում է «Իրավունք»-ը: