ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները առաջին հանդիպումն են ունեցել «օպերատիվ պլանավորման» գործողությունների շջանակում` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ նրա կողմնակիցներին պաշտոնանկ անելու ուղղությամբ:
Պատվիրակությունը , որի մեջ մտել են դիվանագետներ, զինված ուժերի սպաներ եւ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ, գլխավորում են Թուրքիայի ԱԳՆ-ի տեղակալ Խալիթ Չեւիկը եւ Անկարայում ԱՄՆ դեսպման Էլիզաբեթ Ջոնսը, հայտնում է ՌԲԿ-ն` վկայակոչելով France 24-ը:
Ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն հետախուզական միջոցների համակարգման հարցերը, ինչպես նաեւ երկրում տիրող իրավիճակի վրա զինվորական կազմակերպությունների ու քաղաքական ազդեցության մասին:
Քաղաքական տեսանկյունից Անկարան մտավախություն ունի, որ Սիրիան, Բաշար Ասադի տապալումից հետո, կարող է զինված խմբավորումների եւ մասնավորապես Քրդական աշխատավորական շարժման ակտիվիստների ապաստան դառնալ, նշում է NEWS.BCM-ը:




























