Կորեայի Հանրապետության դատարանը, քննելով Apple եւ Samsung ընկերությունների արտոնագրային պահանջները միմյանց նկատմամբ, որոշել են, որ երկու ընկերություններն էլ  խախտել են օրենքը` առանց թույլտվության օգտագործելով  ուրիշների տեխնոլոգիաները:

Որպես պատժամիջոց` դատարանը երկրում սահմանափակում է մտցրել Apple-ի` iPhone եւ iPad եւ Samsung-ի Galaxy արտադրանքների նկատմամբ, հայտնում է «Գազետա.ru»-ն` վկայակոչելով Reuters-ը: Դատավճռում նաեւ նշվում է, որ ընկերությունները պետք է չնչին փոխհատուցում վճարեն: Պետք է նշել, որ արգելքից խուսափել են  երկու ընկերությունների վերջին արտադրանքները:

Apple եւ Samsung-ը  աշխարհի մոտ 10 երկրներում միմյանց նկատմամբ դատական գորընթացներ են սկսել ` անվանական որոշ արտադրանքների վաճառքի արգելքի համար: Ներկայումս ԱՄՆ-ում Apple-ը հաջողության է հասել, իսկ Samsung-ը հաղթանակ է տոնել Մեծ Բրիտանիայում: Գերմանիայի դատարանը իր հերթին մերժել է երկու կողմերի հայցը: