Չինաստանում  քանդվել է խոշոր կամուրջի մի հատված, կան զոհեր: Խարբինում Սունգարի գետի վրա գցված ութգծային կամրջի 100 մետրանոց հատվածը քանդվել է օգոստոսի 24-ին:

Ինչպես հայտնում են չինական լրատվամիջոցները, քանդված հատվածը ձգվում էր ցամաքի վրա:  Բետոնե կառույցների հետ 30 մետր բարձրությունից ընկել է նաեւ 4 բեռնատար մեքենա: Զոհվել են 3 մարդ,  վիրավորվել` 5-ը:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 15,4 կմ ձգվող կամուրջը շահարկման է հանձնվել 2011 թ-ի նոյեմբերին: Սինխուա գործակալության տվյալններով, կամուրջի շինարարության վրա ծախսվել է 1,88 միլիարդ յուան (296 միլիոն դոլար): Սա չինական կամուրջների հետ տեղի  ունեցած 6-րդ նմանատիպ դեպքն է: Դեպքի առթիվ քննություն է իրականացվում: