Նախկինում ճգնաժամի հարցերով անհանգստացողները, կամ աշխատավարձերով հետաքրքրվողները այսօր հրճվում են. «Դուք լրագրող եք, դուք չեք կարող իմանալ կլինի՞ պատերազմ, թե ոչ» : Այս մասին գրում է թուրքական Sabah թերթի վերլուծաբան Էնգին Արդիչը:
«Այս հարցին ես պատասխան հարց եմ տալիս. «Ինչ պատերա՞զմի մասին է խոսքը`Թուրքիայի եւ Սիրիայի, թե՞ Իսրայելի եւ Իրանի միջեւ, կամ էլ թե երրորդ համաշխարհային պատերա՞զմի»:
Նշանավոր պատմաբան Էրիկ Հոբսբաումը մի քանի տարի առաջ ասել է, որ «Բոլոր պայմանները ստեղծվել են համաշխարհային նոր պատերազմի համար»...Թեեւ ոչ այդքան դաժան, որքան 1929 թ-ին, սակայն մենք կթեւակոխենք կապիտալիզմի նոր ճգնաժամի մեջ...: Դժվարին կացության մեջ գտնվող երկրներում չի դադարում ֆաշիզմը...: նոր ուժ են հավաքում Մերձավոր Արեւելքում տիրող անկակգությունները...:
Ես չեմ վախենում թուրք-սիրիական պատերազմից: Ասադը այսպես, թե այնպես, արդեն տապալվել է: Նա առավել դաժան դիմադրություն է ցուցաբերում, քան Քադաֆին կամ Հոսնին, սակայն նրան անխուսափելիորեն սպասվում է պատմության աղբարկղը: Թուրքական բանակը կհաղթի Սիրիային, այս հաղթանակը մեզ համար մի քանի հարյուր զոհ, ճգնաժամ կարժենա, մեր հայրենիքը շատ բան կկորցնի, բայց մենք չեն կործանվի:
Ինչ վերաբերում է Իսրայելի եւ Իրանի պատերազմին, ապա կատակը մեծ արագությամբ հրդեհի կվերածվի եւ մենք կհայտնվենք ամերիկյան եւ ռուսական մարտերի կրակի ներքո...: Եվ կկանգնենք «որեւէ մեկի կողմը անցնելու անհրաժեշտության» առջեւ:
Ինտերնետում թեզիսներ են հայտնվել այն մասին, որ «Իսրայելը Իրանին հարված կհասցնի սեպտեմբերի կեսերին»` հաստատելով այն որոշ մանրամասնություններով: Սակայն, երբ արդեն Իսրայելի «պաշտոնական դեմքերն» են սկսում նկարագրել նման ծրագրեր, ապա հարցը «դադարում է կատակային լինել»... այնուհանդերձ, գրոհի դեպքում, «բարոյական նախապատվությունը» կլինի Իրանի կողմում:
Իսրայելը ենթադրում է, որ «Պատերազմը կտեւի 30 օր»: Նման կերպ են մտածել նաեւ 1914 թ-ին...: Օգոստոսին ասում էին, որ «Մինչեւ Սուրբ ծնունդ կավարտվի»,-այսինքն պատերազմը չպետք է հատեր 1915 թ.-ի սահմանը... մինչդեռ պատերազմը ավարտվել է միայն 1918 թ-ի նոյեմբերին: Իսկ նրա հետ իրենց գոյությունն են ավարտել երեք միապետություններ` Գերմանականը, Ավստրիականը եւ Օսմանյանը:
Ենթադրություններ են հնչել այն մասին, որ երրորդ աշխարհամարտը շատ կարճ կտեւի (չորրորդի համեմատ, որի ժամանակ, ըստ Էյնշտեյնի, ուժի մեջ կմտնեն «քարեր եւ մահակներ»)… իսկ եթե ո՞չ:
Կամ թե կողմերը, շատ լավ հասկանալով,որ միջուկային կռիվները աշխարհի վերջին կհանգեցնեն, նորից կանցնեն «պայմանական» զենքի՞ն… Առաջինը` 4 տարի, երկրորդը` 5 տարի, երրորդը կտեւի 8, 10 տարի՞…:
Արդյոք այս դեպքում սոցիալիզմ կհաստատվի՞, հազիվ թե: Սակայն Թուրքիան կվերանա: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Թուրքիան չի դիմանա: Եւ կլինեն տասնյակ հազարավոր զոհեր: Մենք ոնց կանք, այդպես էլ կապրենք, միայն թե երիտասարդ սերունդն է մեղք:
Պատմությունը չի ների այս խաղասեղանի շուրջ դրույքներ կատարողներին, ինչպես որ մենք չենք ներել Էնվերին եւ նրա «մեղսակիցներին»:
Մի գուցե լիբերալ ինտելեգեցիան, ով խոսում է «Հեղաշրջման մասին, որը մեծ ցավ կպարգեւի մեզ», ենթադրում է համաշխարհային պատերա՞զմ, որի համար առիթ կարող է հանդիսանալ Իսրայել-Իրան հակամարտությունը: Կամ էլ «տեղական» մակարդակի այնպիսի մի դեպք, ինչպիսին Թուրքիայի պարտությունն ու տարածքային կորուստներն են եւ Քուրդիստանի հիմնումը»,-գրում է վերլուծաբանը:




























