Օսլոյի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին, ահաբեկչության եւ 77 մարդու սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը առողջ է ճանաչվել եւ ազատազրկվել է  21 տարով, հայտնում է ՌԱՊՍԻ կայքը:

Ավել վաղ դատալսումների ժամանակ մեղադյալի դատապաշտպանը իր պաշտպանյալի համար հնարավորինս մեղմ պատժչափ էր պահանջում եւ կոչ էր անում Բրեյվիկին առողջ ճանաչել: Իր հերթին դատախազությունը պահանջում էր նրան պարտադիր բուժման ենթարկել հոգեբուժական հիվանդանոցում:

Վերջին խոսքի ժամանակ Բրեյվիկը հերթական անգամ ինքն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտնել է, որ գործել է բնիկ նորվեգացիների շահերից ելնելով, ում ցանկացել է պաշտպանել իսլամից եւ բազմամշակութայնությունից:

Բրեյվիկը կպահվի  Իլա բանտում, որտեղ նա արդեն մեկ տարուց ավել գտնվում է ձերբակալումից հետո: Այստեղ կստեղծվեն վտանգավոր հանցագործին հսկելու բոլոր պայմանները: Դատավճռի ժամանակի լրանալուց հետո դատարանը կարող է այն երկարաձգել, եթե ապացուցվի, որ Բրեյվիկը վտանգ է ներկայացնում հանրության համար:

Անցյալ տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը պայթյուն է իրագործել Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասում, ինչի արդյունքում 8 մարդ է զոհվել, իսկ հետո կրակ է բացել Նորվեգիայի Ուտյոիա կղզում գտնվող «Աշխատավորական» կուսակցության երիտասարդական ճամբարում, որտեղ 69 մարդ է սպանել: