Իտալիայում հանդուգն սպանություն է կատարվել. Վարձու մարդասպանները հաշվեհարդար են տեղել Կռնատ մականունով մաֆիոզ Գաետանո Մարինոյի նկատմամբ հենց Հռոմի մերձակա ծովափին:

Նեապոլիտանական կամորայի կլաններից մեկի պարագլխին սպանել են երեկ` ժամը 16:30-ին, Լացիո մայրաքաղաքային շրջանի Տերրաչինո  քաղաքի ափի մոտ, գրում է La Repubblica թերթը:

Ականատեսների վկայությամբ, անհայտ անձը մի քանի փամփուշտ է արձակել 48-ամյա գանգսթերի վրա: Ծովափում խուճապ է ծագել: Որոշ տվյալներով, վիրավորվել է հանգստացողներից մեկը, գրում է NEWSru.com-ը:

Ոստիկանությունը Մարինոյի սպանությունը համարում է քրեական պատերազմի դրվագներից մեկը:

Իր մականունը Գաետանո Մարինոն ստացել էր, երբ 90-ականներին զրկվել էր երկու ձեռքից: վարկածներից մեկով, նա փորձել էր նռնակ նետել, բայց այն պայթել էր իր ձեռքում: