Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների եւ փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:
Հանդիպմանը մասնակցում էր քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:




























