Օգոստոսի 24-ին Թել-Ավիվում առաջին անգամ կանցկացվի Go Topless երթը, որի կազմակերպիչները կոչ են անում կանանց հանել շապիկները եւ մերկ կրծքով անցնել քաղաքով:
Ինչպես նշում է MIGNews-ը, Թել-Ավիվցի տղամարդիկ այսօր լավ հնարավորություն ունեն ավելորդ անգամ զմայլվել կանացի բարեմասնություններով: Կազմակերպիչներն այս քայլով փորձում են պայքարել կանանց իրավունքների հավասարության համար:
Ժամանակակից աշխարհում տղամարդիկ կարող են ազատ շրջել մերկ իրանով, իսկ կանայք, չնայած որ ապրում են նույն եղանակային պայմաններում, զրկված են նման հնարավրությունից: Թեեւ, ինչպես նկատում են կազմակեպիչները, որոշ տղամարդկանց մոտ կուրծքը կարող է ավելի մեծ լինել, քան կանանց մոտ:
ԱՄՆ-ում, որտեղ սկիզբ է առել Go Topless երթի ավանդույթները, նմանատիպ միջոցառում արդեն 5-րդ անգամ է տեղի ունենում: Նմանատիպ երթեր տեղի են ունենում նաեւ Եվրոպայում, օրինակ Ֆրանսիայում եւ Հոլանդիայում:




























