Սեպտեմբերին Արարատի եւ Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում  օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20-21  աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Առանձին օրեր հնարավոր է  օդի   ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը՝ մինչեւ  32-34 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 10-12 աստիճան (դիտված բազմամյա միջինբացարձակ նվազագույնը՝ 5-6 աստիճան, առավելագույնը՝ 34-35 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7-10 մմ):

Իսկ Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է  11-13 աստիճան,  որը մոտ է բազմամայա միջինարժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ 22-26 աստիճան,երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչեւ 2-5 աստիճան (դիտված բազմամյամիջին բացարձակ  նվազագույնը՝ -1-+2 աստիճան, առավելագույնը՝ 25-27 աստիճան):  Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 25-35 մմ):

Լոռիում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է  12-15 աստիճան,  որը մոտ  է  բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի   բարձրացում ցերեկը` մինչեւ  21-25 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2-6 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1-+2 աստիճան, առավելագույնը՝26-28 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32-46 մմ):

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է  15-18 աստիճան, որը  մոտ  է բազմամյա միջինարժեքին: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը`  մինչեւ 25-27 աստիճան,երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ  5-9 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3-7 աստիճան, առավելագույնը՝28-29 աստիճան): Ամսական տեղումների քանակը  ենթադրվում է  նորմային մոտ  ( նորման` 38-40 մմ ):

Վայոց Ձորում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է  հովտային  շրջաններում  20-21 աստիճան, լեռնային շրջաններում` 13-14 աստիճան, որը մոտ է  բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 32-34 աստիճան, լեռնայինշրջաններում՝ 21-23 աստիճան, երրորդ տասնօրյակում  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 10-12 աստիճան, լեռնային շրջաններում` 3-5 աստիճան  (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 6-7 աստիճան, լեռնային  շրջաններում՝ 0-+1 աստիճան,առավելագույնը` հովտային շրջաններում 34-35 աստիճան, լեռնային շրջաններում՝ 24-25 աստիճան): Ամսականտեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ   (նորման` հովտային  շրջաններում  10-15մմ,  լեռնային շրջաններում 22-23 մմ) :

Սյունիքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է   հովտային  շրջաններում 19-21 աստիճան, լեռնային շրջաններում` 12-13 աստիճան, որը   մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 33-35 աստիճան, լեռնային շրջաններում՝ 23-26 աստիճան, երրորդ  տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը  հովտայինշրջաններում մինչեւ` 7-10 աստիճան, լեռնային շրջաններում` 4-6 աստիճան (դիտված բազմամյա միջինբացարձակ  նվազագույնը` հովտային շրջաններում՝7-9 աստիճան, լեռնային շրջաններում՝ 4-5 աստիճան,առավելագույնը` հովտային շրջաններում 32-34 աստիճան, լեռնային շրջաններում՝ 28-29 աստիճան): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ  (նորման` հովտային  շրջաններում  13-43մմ, լեռնային շրջաններում 19-61 մմ):

Երեւանում օդի ամսական միջին ջերմաստիճանը  սպասվում է 20-21 աստիճան, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:Առանձին  օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչեւ  32-34 աստիճան,  երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի  նվազում`  գիշերը մինչեւ 7-9 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝  6-8 աստիճան, առավելագույնը՝ 34 աստիճան):  Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):