Նյու Յորքի «Վուդսայդ» հայկական կենտրոնում Սփյուռքից չորս կին գրողներ իրենց գործերն են ներկայացրել «Գեղարվեստական զարդերն ու գինին» ծրագրի շրջանակում, որի հովանավորը «Համազգային» մշակութային ասոցիացիան է:
Ինչպես նշում է «The Armenian Reporter»-ը, դերասանուհի եւ պատմվածքների հեղինակ Նորա Արմանին, գրող եւ քաղաքական ծաղրանկարիչ Լուսինե Յասբարյանը, բանաստեղծուհի եւ գեղանկարիչ Լոլա Կունդաքջյանը, գրող եւ խմբագիր Աիդա Զիլելյան- Սալակը ներկայացրել են իրենց աշխատանքները:
Ծրագրի կազմակերպիչ, բացառիկ գրքերի հավաքորդ Արեւիկ Գաբրիելյանը գոհունակություն է հայտնել հայազգի փորձառու ստեղծագործողներին ներկայացնելու հնարավորության առնչությամբ:




























