Բեռլուսկոնիի «բունգա-բունգա» նշանավոր երեկույթների մասնակիցները կարիերա են անում. նրանցից մեկը ցանկանում է «Միսս Իտալիա» դառնալ, իսկ մյուսը հանդես է գալիս մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում:
20-ամյա Կյարա Դանեզը նախկինում արդեն արժանացել է Հյուսիսային Իտալիայի Վալլե դը Աոստա շրջանի առաջին գեղեցկուհու տիտղոսը: Աղջկա խոսքով, 18 տարեկանում նրան խաբեությամբ տարել են Բեռլուսկոնիի ամառանոց` հայտնելով, որ այնտեղ հեռուստահաղորդման փորձեր են իրականացվելու: Արդյունքում նա ականատես է եղել քաղաքական գործչի աչքի առաջ մերկ աղջիկների զվարճանքին:
Իսկ հեռուստահաղորդավար Սարա Տոմազին, կարծես թե որոշել է կինոարտադրություն տեղափոխել Բեռլուսկոնիի երեկույթներում ձեռքբերած փորձառությունը: Վերջերս նա առաջին անգամ նկարահանվել է պոռնոֆիլմում: Իհարկե թմրադեղերի պատճառով նա հոգեպես անհավասարակշիռ է: «Նա անկապ հարզազրույցներ է տալիս եւ անգամ հայտարարել է, որ պոռնոֆիլմում նկարահանվել նրան ստիպել են մարսաբնակները»,-ասվում է La Vanguardia թերթում, գրում է NEWSru.com-ը:
Բեռլուսկոնիի երեկույթների շուրջ սկանդալը ծագել է 2011 թ-ի սկզբին: Իտալիայի նախկին վարչապետը կասկածվում է երիտասարդ մարմնավաճառների եւ անչափահասների հետ սեքսուալ հարաբերությունների մեջ:




























