Հայաստանի 14 բուհերում օգոստոսի 10-ից մեկնարկել է հեռակա ուսուցմամբ սովորելու համար դիմում-հայտերի ընդունումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարությունից: Հայտերը կընդունվեն մինչեւ սեպտեմբերի 20-ը, իսկ սեպտեմբերի 25-հոկտեմբերի 20 կկայանան հեռակա ուսուցման քննությունները:

Սեպտեմբերի 20-ից հետո պարզ կլինի, թե քանի դիմորդ կա հեռակա ուսուցմամբ, իսկ արդեն հոկտեմբերի վերջին կիմանանք ընդունվողների անունները:

Ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ 2011-2012թթ., երբ Հայաստանում շրջանավարտ չկար, հեռակա ուսուցմամբ ընդունվել է 3866 դիմորդ, որոնցից` 1194-ը կանայք: Այդ տարի Հայաստանի բուհերում հեռակա ուսուցումը ավարտել է 5654 մարդ: Իսկ 2010-2011 ուստարում հեռակա ուսուցմամբ ընդունվել է 6574. 2009-2010թթ` 6220 մարդ:

Փաստորեն` տարեցտարի աճ է արձանագրվում հեռակա ուսուցման ոլորտում, գուցե պատճառը բարձրագույն կրթություն կամ դիպլոմ ունենալու ցանկությունն է, գուցե` լավ աշխատանքի տեղավորվելու համար  պարտադիր պայման: