Նյու Յորքի Քվինս թաղամասում գտնվող բնակարանից հայտնաբերվել են  մեղվափեթակներ` երեք միլիոն մեղուներով: Ծագումով չինացի մեղվաբույծը հաջողացրել է 37 քմ տարածքում 45 փեթակ տեղավորել:

Փեթակները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ հարեւաններն սկսել են բողոքել բնակարանից լսվող բզզոցներից: Չինացին տռուգանվել է 90 հազ. դոլարով:

Նշվում է, որ նյույորքյան բնակարաններում չի արգելվում մեղու պահելը, սակայն դրանք պետք է գրանցվեն քաղաքի առողջապահական դեպարտամենտում: