Եգիպտոսում` իսլամիստների իշխանության գալուց հետո, սկսվել է քրիստոնեության ամենահին ճյուղերից մեկի ներկայացուցիչների` ղպտիների հեռացումը:
Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին քրիստոնեական փոքրամասնության իրավունքները որոշ չափով պաշտպանված էր: Սակայն նրա տապալումից հետո միջկրոնական բախումները վերսկսվեցին: Ղպտական Շենուդա 3-րդ պատրիարքի մագից հետո իրավիճակն ավելի է խորացել, գրում է «Սեդմիցա.ru»-մ:
Շատ քրիստոնյաների կարծիքով, հակաղպտական հռետորաբանությունը հնարավոր է դարձել մեծամասամբ կառավարության եւ իսլամիստ իշխանությունների լուռ համաձայնության պայմաններում:




























