Ներվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից 77 մարդու սպանության մեջ, վճիռը լսել է ժպիտը դեմքին: Բրեյվիկի պաշտպանները հայտարարել են, թե մտադիր չեն բողոքարկել այն:

Բրեյվիկն ավելի վաղ ասել էր, թե կբողոքարկի, եթե իրեն անմեղսունակ ճանաչեն եւ ուղարկեն բուժվելու:

Հիշեցնենք, որ Օսլոյի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին, ահաբեկչության եւ 77 մարդու սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը առողջ է ճանաչվել եւ ազատազրկվել է  21 տարով: Ավել վաղ դատալսումների ժամանակ մեղադյալի դատապաշտպանը իր պաշտպանյալի համար հնարավորինս մեղմ պատժաչափ էր պահանջում եւ կոչ էր անում Բրեյվիկին առողջ ճանաչել: Իր հերթին դատախազությունը պահանջում էր նրան պարտադիր բուժման ենթարկել հոգեբուժական հիվանդանոցում:

Բրեյվիկը կպահվի  Իլա բանտում, որտեղ նա արդեն մեկ տարուց ավել գտնվում է ձերբակալումից հետո: Այստեղ կստեղծվեն վտանգավոր հանցագործին հսկելու բոլոր պայմանները: Դատավճռի ժամանակի լրանալուց հետո դատարանը կարող է այն երկարաձգել, եթե ապացուցվի, որ Բրեյվիկը վտանգ է ներկայացնում հանրության համար:

Անցյալ տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը պայթյուն է իրագործել Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասում, ինչի արդյունքում 8 մարդ է զոհվել, իսկ հետո կրակ է բացել Նորվեգիայի Ուտյոիա կղզում գտնվող «Աշխատավորական» կուսակցության երիտասարդական ճամբարում, որտեղ 69 մարդ է սպանել: