Երեքից հինգ մարդ վնասվածքներ է ստացել այսօր Նյու Յորքի Empire State Bulding երկնաքերում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:

CNN-ը, վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, նշում է հինգ զոհերի մասին, NY1 հեռուստաալիքի փոխանցմամբ, երեք մարդ վիրավորվել են:

Արտակարգ ծառայությունների աշխատակիցները դեպքի վայր են ժամանել տեղի ժամանակով ժամը 9-ին: Հաղորդվում է, որ կրակողը, ում ինքնությունը դեռ չի պարզվել, սպանված է: Ոստիկանությունը շրջապատել է 34-րդ փողոցի եւ 5-րդ պողոտայի տարածքը:

Empire State Building-ը Նյու Յորքի ամենահայտնի շինություններից մեկն է: