Աֆղանստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռայան Կրոկերը մեղադրվում է ոչ սթափ վիճակում մեքենային գտնվելու պատճառով վթարի հեղինակ դառնալու մեջ:

Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են Վաշինգթոն նահանգի իրավապահները, Կրոկերը ձերբակալվել է Սփոքան քաղաքում օգոստոսի 14-ին, երբ իր սպորտային Ford Mustang մեքենայով անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել բեռնատարին: Ստուգումը նրա արյան մեջ ալկոհոլի թույլատրելի մակարդակի կրկնակի գերազանցում է արձանագրել:

Օգոստոսի 23-ին Կրոկերին մեղադրանք է առաջադրվել:

Կրոկերը Աֆղանստանում դեսպանի պաշտոնը լքել էր հուլիսին` պատճառաբանելով առողջական խնդիրներով: Մինչ այդ նա դեսպան է եղել Իրաքում, Պակիստանում, Սիրիայում, Քուվեյթում եւ Լիբանանում: