Օգոստոսի 24-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի «Նյու լենդ» լողափում` ափից մոտ 150 մետր հեռավորության վրա, շրջվել է մոտորանավակ. Անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները ջրից դուրս են բերել 46-ամյա Սամվել Ասատրյանին, 36-ամյա Լիլիթ Կարեյանին եւ «Բոմբարդիր» մակնիշի մոտորանավակը. Զոհեր եւ տուժածներ չկան:




























