Օգոստոսի 24-ին, ժամը 04-ի սահմաններում Կիևյան կամրջից 17-ամյա մի երիտասարդ ցանկանում էր ցած նետվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Մեր տեղեկություններով` նա Հալաբյան փողոցի բնակիչ Ն.Ա.-ն է: Տղան ինքնասպանություն գործելու նպատակով, փորձել է ցած նետվել նշված կամրջից, սակայն փորձը կանխվել է մեկնած ոստիկանների կողմից:

Տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: