ՀԴԲ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Նյու Յորքի Empire State Building երկնաքերի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 10 մարդ է տուժել:
ABC News. Հեռուստաալիքի տվյալներով, չորս տուժածներ հրազենային վնասվածքներ են ստացել: Մյուս վիրավորների վնասվածքների բնույթը չի հաղորդվում:
Reuters գործակալությունը, վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը, հայտնում է երկու զոհվածների մասին, որոնցից մեկը ենթադրյալ չարագործն է, ում սպանել է ոստիկանությունը: Իրավապահներն արդեն հաղորդել են, որ սա ահաբեկչական գործողություն չէ:
Լրատվամիջոցների տվյալներով, նա երկնաքերում տեղակայված ընկերություններից մեկի հեռացված աշխատակից է:




























