Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը  որոշել է  օգոստոսի 29-ին Յալթայում մեկնարկելիք «Ղրիմ մյուզիք ֆեսթ-2012» միջազգային երաժշտական փառատոնին զարմացնել իր երկրպագուներին եւ բյուրեղապակյա դագաղ բեմ հանել:

Հայտնի է, որ դագաղը լինելու է նրա նախկին կնոջը` Ալլա Պուգաչովային նվիրված երգի թատերական բեմականացման դեկորացիաներից: Հայտնի չէ, թե ինչու է ստեղծագործության համար, որը կոչում  է «Միլիոնից մեկը», դագաղ պետք: Չարակամներն այդ կապակցությամբ արդեն սկսել են հայտարարել, թե Պուգաչովան Կիրկորովին «դագաղ է դրել»: