Պուտինը Ռուսաստանում ազգամիջյան բախումների մեղավոր է համարում իրավապահ մարմինների անգործությունն ու պաշտոնյաների անպատասխանատվությունը:
Կոնդոկոպում, Սագրայում, Մանեժնայա հրապարակում բախումները իրավապահ մարմինների անգործության ու պաշտոնյաների անպատասխանատվության արդյունք են, ասել է նա Ազգամիջյան հարցերով խորհրդի առաջին նիստում:
«Կոռուպցիան, պետմարմինների ներկայացուցիչների կանխակալ վերաբերմունքը, մարդկանց իրավունքները պաշտպանելու նրանց անկարողությունը սնուցում են ազգամիջյան լարվածությունը, իսկ ինչ-որ մեկին էլ ձեռնտու է քաղաքացիների դժգոհությունները փոխանցել ազգամիջյան բախումների ոլորտ»,- ասել է նա` հավելելով, որ ազգամիջյան համաձայնության հարցերը պետք է կարեւոր տեղ զբաղեցնեն աշխատանքում, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմինների:




























