Աշխատավայրում սթրեսը կանանց մեջ կարող է դիաբետի զարգացման ռիսկ առաջացնել, եթե նրանք ի վիճակի չեն վերահսկել իրենց զգացմունքները: Այդ մասին հայտարարել են կանադացի գիտնականները` նշելով, որ գրասենյակում տհաճ իրավիճակները տղամարդկանց վրա այդպիսի ազդեցություն չեն թողնում:

Ինչպես հաղորդում է «Medical Xpress»-ը, դրա հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ սթրեսի ժամանակ կանայք ավելի շատ են հակված  ճարպ եւ շաքար պարունակող սնունդ օգտագործել, քան տղամարդիկ:Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 7443 կանանց, որոնք  աշխատել են կանադական Օնտարիո նահանգում: Հիվանդությունը հայտնաբերվել է նրանցից 650-ի մոտ, որոնց 19%-ի դեպքում դա պայմանավորված է եղել ինքնատիրապետման ցածր մակարդակով: