Այսօր ժողովրդավարության եւ ազատության զարգացման ներքո ավելի հաճախ են գլուխ բարձրացնում տարբեր ազգայնական խմբեր, այդ թվում` երիտասարդական: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նրանք մասնակցում են հանրահավաքների, հանդես են գալիս համացանցում, երիտասարդական ակումբներում, ուսանողական միություններում, հանդես գալիս ռուսական, թաթարական, կոսվկասյան եւ այլ տրածաշրջանային ազգայնականության կարգախոսներով: Ըստ էության, նրանք անջատողականություն են հրահրում»,-ասել է Ռուսաստանի նախագահը:
«Կարեւոր է կոտրել այդ միտումները, եւ մենք միասին պետք է հասնենք նրան, որ մեր հասարակության կյանքում ամենակարեւոր հասկացություններից մեկը լինի հանդուրժողականությունը, հարգալից վերաբերմունքն այլ ժողովրդի, էթնոսի կենսակերպի նկատմամբ»,- ասել է Պուտինը, հաղորդում է «Վեստին»:




























