Ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը, ով օգոստոսի 17-ին ձերբակալվել էր դատարանի մոտ` «Pussy Riot» խմբի գործի լսման ժամանակ, վարչական գործով անմեղ է ճանաչվել: Համապատասխան որոշումը դատավորը կայացրել է ուրբաթ:

Դատավորը չապացուցված է  համարել նրա մեղքը: Կասպարովը մեղադրվում էր  հանրահավքների կանոնների խախտման մեջ:

Կասպարովը մտադիր է իրեն կալանավորած ոստիկաններին պատասխանատվության ենթարկել` մեղադրելով նրանց ապօրինի ձերբակալության, ծեծի եւ զրպարտության մեջ:

Հիշեցնենք, որ Կասպարովի ձերբակալությունից հետո տեղեկատվություն էր տարածվել, թե ոստիկանությունը պատրաստվում է  նրա դեմ քրեական գործ հարուցել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» փաստով: ՆԳՆ-ում հայտարարել էին, որ ձերբակալության ժամանակ շախմատի աշխարհի չեմպիոնը կծել էր ոստիկանին: