«Հրապարակը» գրում է. «Մոնտե Կառլոյից վերջերս վերադարձած մեր հայրենակիցն ուշագրավ բան պատմեց: Պարզվում է՝ Մոնակոյի կազինոներում հայերն այնքան հաճախ են լինում, որ կազինոների դռնապահները հայերեն են սովորել:
Հայաստանցիներին նրանք անմիջապես տարբերում են մյուսներից եւ դուռը բացելիս լայն ժպտում են ու մտերմիկ տոնով ասում՝ «շեֆ ջան»:




























