«Հրապարակը» գրում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերից ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել: Մասնավորապես, սեպտեմբերից սկսած, Հայաստանի բոլոր մարզերում հիմնելու են կուսակցության գրասենյակներ եւ առաջինը սկսելու են Գյումրիից:
Նախագահական ընտրություններին ընդառաջ արվող այս քայլը կարող է նշանակել, որ կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Ըստ ամենայնի՝ հաստատվում են այն լուրերը, որ «Հանրապետությունը» պատրաստվում է Արամ Սարգսյանին առաջադրել նախագահի թեկնածու:




























